ԱՄՆ-ում 11-ամյա տղան մեղավոր է ճանաչվել 8-ամյա աղջկա սպանության մեջ

Armenpress 16:03, 6 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Թենեսի նահանգի դատարանը 8-ամյա աղջկա սպանության գործում մեղավոր է ճանաչել մի 11-ամյա տղայի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հղում կատարելով «Ինտերֆաքս»-ին, տղան սպանել է իր ծանոթին այն բանից հետո, երբ նա և իր քույրը հրաժարվել են ցույց տալ շան ձագերին:

Դատարանի որոշմամբ տղան կպահվի ուղղիչ հաստատությունում մինչև 19 տարեկան դառնալը: Մեկնաբանելով որոշումը` դատավորը հայտարարել է, որ չպետք է թույլ տալ գործն ինքնահոսի մատնվի և դատապարտյալը վերադառնա հասարակություն` չիրականացնելով որևէ քայլ: Ներկայում տղայի հետ աշխատում են մասնագետներ: Տղայի անունը չի հրապարակվում, հայտնի է, որ նա ունի 3 եղբայր և երկու քույր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am