Հռոմի պապն ու Համայն Ռուսիո պատրիարքը չեն աղոթի միասին

Armenpress 15:50, 6 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը և Մոսկվայի ու Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն իրենց առաջիկա հանդիպման ժամանակ միասին չեն աղոթի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին TASS-ին տեղեկացրել է արտաքին եկեղեցական կապերի բաժնի ղեկավար, մետրոպոլիտ Վոլոկոլամսկի Իլարիոնը:

«Որքանով ես գիտեմ, արարողակարգով նախատեսված չեն համատեղ աղոթքներ: Հանդիպումը տեղի է ունենալու օդանավակայանում, այսինքն, կրոնական տարածքից դուրս, և այն բաղկացած է լինելու երկխոսությունից և հռչակագրի ստորագրումից»,- ասել է Իլարիոնը:

Նա նաև ավելացրել է, որ պապը և պատրիարքը կքննարկեն մի շարք հարցեր, այդ թվում` միջազգային ահաբեկչության խնդիրը և, ենթադրաբար, քրիստոնեությունը ժամանակակից աշխարհում:

Ավելի վաղ, պաշտոնական Վատիկանը հաստատել է Հռոմի պապի հանդիպումը Համայն Ռուսիո պատրիարքի հետ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am