«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում օծվել է «Սուրբ Պայծառակերպություն» մատուռը

Armenpress 15:23, 6 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի` քրեակատարողական հիմնարկներում հոգևոր սպասավորության մասնակցությամբ, Տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի ձեռամբ փետրվարի 6-ին օծվել են ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի մատուռում տեղադրված խաչքարը և սրբապատկերները: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, մատուռն անվանվել է «Սուրբ Պայծառակերպություն»` ի խնդիր դատապարտյալների վերափոխման, այլակերպման և պայծառակերպման: 

Արարողությանը մասնակցել են քրեակատարողական ծառայության ղեկավար կազմը, դատապարտյալներ, հյուրեր: Սրբապատկերները դատապարտյալի ձեռքի աշխատանք են:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am