Թուրքիան նախապատրաստում է հասարակությանը Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելու համար

Armenpress 21:29, 5 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում հակառուսական տրամադրությունները տանում են նրան, որպեսզի թուրք բնակչությունը նախապատրաստվի Սիրիայի Արաբական Հանրապետության դեմ ռազմական գործողություններ իրականացնելու: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով` «ՌԻԱ նովոստին»:

« Չնայած Թուրքիայում հակառուսական տրամադրություններին, մենք Անկարայի հետ ունեցած  կապերը չենք դադարեցնում: Թուրքիայի տեղեկատվական քարոզարշավը ոչ այլ ինչ է, քան թուրք ժողովրդին Սիրիայի դեմ ռազմական գործողություններին նախապատրաստել: Մենք շատ լավ հիշում ենք , թե թուրքական իշխանությունները ինչպիսի հռետորաբանություն էին օգտագործում «թուրքմենական թեմայով», նախորդ տարվա նոյեմբերի 24-ին ռուսական օդային ռմբակոծիչների մասին խոսելով»,- ասված է ՌԴ ԱԳՆ փաստաթղթում: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am