Ճապոնիայում հրաբխի ժայթքում է սկսվել ատոմակայանից 50 կմ հեռավորության վրա

Armenpress 15:55, 5 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի հարավի Կագոսիմայի նահանգում սկսվել Է Սակուրաձիմա հրաբխի ժաթքումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով NHK հեռուստաալիքին:

Reuters գործակալության տվյալներով՝ հրաբխից 50 կիլոմետր հեռավորության վրա գտնվում Է «Սենդայ» ատոմակայանը:

Հեռուստաալիքը նշում Է, որ հրաբխի ժայթքումն սկսվել Է փետրվարի 4-ին տեղական ժամանակով ժամը 18:56-ին (Երեւանի ժամանակով ժամը 13:56-ին), երկրի օդերեւութաբանական ծառայությունը դրան վտանգի երրորդ մակարդակ Է տվել (չմոտենալ հրաբխին):  

Եթերում ցուցադրված տեսագրության կադրերում երեւում են Սակուրաձիմայի լանջին լավայի եւ մոխրի՝ մի քանի տասնյակ մետրի հասնող արտանետումները: Մոխրի քուլաներում փայլատակում են կայծակների բռնկումները:

Այս տարվա սեպտեմբերին Սակուրաձիմա հրաբուխը, որն ամենաակտիվներից մեկն Է Ճապոնիայում, 700 մետր բարձրությամբ ծխի եւ մոխրի սյուն Է արտանետել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

 

Լուսանկարը` REUTERS/ Kyodo



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am