Մարինյան թատրոնն առաջին անգամ կցուցադրի Ջուզեպե Վերդիի «Սիմոն Բոկանեգրա» օպերան

Armenpress 15:10, 5 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգի Մարինյան թատրոնը փետրվարի 5-ին առաջին անգամ կցուցադրի Ջուզեպե Վերդիի «Սիմոն Բոկանեգրա» օպերան՝ ըստ Անտոնիո Գարսիա Գուտիերեսի համանուն ստեղծագործության: Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են թատրոնում, առաջնախաղը տեղի կունենա Նոր բեմում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ռեժիսոր Անդրեա Դե Ռոզան թատրոնի բեմ Է փոխադրել Իտալիայի Լա Ֆենիչե (La Fenice Opera House) եւ Կառլո Ֆելիչե (Carlo Felice Theater of Genoa) թատրոնների 2014 թվականի բեմադրությունը: Ներկայացման մեջ օգտագործվում են Ջենովայի ծովեզերքի բնապատկերների տեսապրոյեկցիաներ:  

Գլխավոր դերերգը պատրաստում են խմբի մենակատարներ Էդեմ Ումերովը եւ Վլադիսլավ Սուլիմսկին: Իտալացի հռչակավոր բաս Ֆերուչո Ֆուռլանետոն, որի հետ թատերախումբն արդյունավետ համագործակցում Է երկար տարիներ, կկատարի Յակոպո Ֆիեսկոյի դերերգը: Առաջնախաղին նվագախմբի դիրիժորը կլինի թատրոնի գեղարվեստական ղեկավար Վալերի Գերգիեւը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am