Հայաստանը ցանկանում է տեսնել ՀԱՊԿ-ն որպես ամուր եւ լիարժեք կազմակերպություն

Armenpress 20:31, 26 Հունվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ՀԱՊԿ-ի լիարժեք անդամ է եւ լուրջ աշխատանքներ է կատարում ՀԱՊԿ դերակատարությունը մեծացնելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շեշտում է, որ հայկական կողմը, լինելով այս տարի կազմակերպությունը նախագահող պետություն, բազմաթիվ լուրջ առաջարկություններ է կատարել այդ առնչությամբ:

«Հայաստանը ցանկանում է ՀԱՊԿ-ը տեսնել որպես ամուր ուժեղ եւ լիարժեք կազմակերպություն»,- ասաց Օհանյանը՝ հավելելով, որ նախորդ տարի Հայաստանը դաշնակիցների հետ փոխգործակցության առումով հասել է լուրջ արդյունքների: Սեյրան Օհանյանի գնահատմամբ, Հայաստանը լուրջ կերպով համագործակցում է թե ՀԱՊԿ-ի, թե ՆԱՏՕ-ի հետ: Հարցին, թե ինչու ՀԱՊԿ-ը չի արձագանքում, երբ հայ-ադրբեջանական սահմանին տեղի են ունենում կրակոցներ եւ Ադրբեջանը խախտում է հրադադարի ռեժիմը, Օհանյանն ասաց, որ հայկական զինված ուժերը կարողանում են հստակ պատասխան տալ, եւ հայկական բանակն է տալիս վերջնական պատասխան: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am