Ֆրանսիայի ԱԺ-ում քվեարկության կդրվի Ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծը

Armenpress 15:33, 2 Դեկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Ազգային ժողովում դեկտեմբերի 3-ին քվեարկության կդրվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Nouvelles d'Armenie պարբերականը տպագրված նոր համարում: Նոր օրինագծի հեղինակը Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն է:

2013 թվականի հունվարին Բուայեի պատրաստած նախագիծը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու վերաբերյալ ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի կողմից, սակայն երկրի Սահմանադրական խորհուրդն այն սահմանադրությանը հակասող էր ճանաչել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am