Պառավաքարում հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական մեքենա է այրվել

Armenpress 22:48, 1 Դեկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի Պառավաքար համայնքում  հակառակորդի կրակոցներից քաղաքացիական մեքենա է այրվել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Կրակոցներից մի քանիսը դիպել են ավտոմեքենային, ինչի հետևանքով  այն այրվել է: «Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան»,- հավելեց Հովհաննիսյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am