ՌԴ էկոնոմիկայի նախարարը Թուրքիայի դեմ սահմանափակումները ժամանակավոր է անվանել

Armenpress 20:55, 1 Դեկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի դեմ Ռուսաստանի սահմանափակումները կրում են ժամանակավոր բնույթ, կախված իրավիճակից` ժամանակի ընթացքում որոշ սահմանափակումներ կարող են հանվել: Այդ մասին Բրյուսելում հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը:

«Հնարավոր է` առաջին հերթին կարող են դադարեցվել առևտրային բնույթի սահմանափակումները, սակայն խոսել հստակ ժամկետների մասին, վաղաժամ է»,- հայտարարել է Ուլյուկաևը` մեկնաբանելով հարցը` արդյոք Թուրքիայի դեմ սահմանափակումները կրում են մշտական բնույթ: 

 

 

Լուսանկարը` ТАСС



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am