Ֆիլհարմոնիկ նվագախումբը Վարշավայում ներկայացել է Ցեղասպանության տարելիցին նվիրված համերգով

Armenpress 17:24, 1 Դեկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանում ՀՀ դեսպանության հովանու ներքո նոյեմբերի 29-ին Վարշավայի Ազգային ֆիլհարմոնիայի համերգասրահում տեղի է ունեցել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, համերգին ներկա են եղել Լեհաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, Վարշավայում հավատարմագրված դեսպաններ, արվեստի, մշակույթի գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ նվագախումբը ներկայացրել է Արամ Խաչատրյանի, Ն.Ռիմսկի-Կրոսակովի, Պ.Չայկովսկու ստեղծագործությունները: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am