Վրաստանի պաշտպանության նախարարը մեկնում է Ադրբեջան

Armenpress 16:36, 1 Դեկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշվիլի գլխավորությամբ պատվիրակությունը պաշտոնական այցով դեկտեմբերի 2-ին կմեկնի Ադրբեջան:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները` հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:

Նշվում է, որ այցի շրջանակում, որը պետք է տեւի մինչեւ դեկտեմբերի 3-ը, Ադրբեջանի ռազմական գերատեսչությունում մի շարք հանդիպումներ ծրագրվում են:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am