Ավստրալիայի դպրոցներում սովորելու են տեղաբնիկների լեզուներ

Armenpress 13:32, 1 Դեկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի ամենախտաբնակ նահանգի՝ Նոր Հարավային Ուելսի դպրոցների բարձր դասարաններում մտցվում Է նոր՝ բնիկ ժողովուրդների լեզուներ ուսումնական առարկան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Նահանգի իշխանությունները նշում են, որ լեզվի դասընթացները կնպաստեն բնիկ ժողովուրդների սովորողների ինքնության ամրապնդմանը, ինչպես նաեւ կօգնեն մյուս աշակերտներին՝ ավելի լավ հասկանալ տեղաբնիկների մշակույթը:

Ավստրալիայի տարածքում գոյություն ունեն բնիկ ժողովուրդների տասնյակ լեզուներ ու բարբառներ: Սակայն նրանց թիվը նվազել Է 18-րդ դարի վերջին եվրոպացի գաղութարարների գալուց հետո:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am