Մեկնարկել է «Պոլիտեխնիկական խաղեր-2015» մարզական, մշակութային, միջֆակուլտետային մրցույթ-փառատոնը

Armenpress 15:23, 30 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը ներկա է գտնվել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) «Պոլիտեխնիկական խաղեր-2015» ամենամյա մարզական, մշակութային, միջֆակուլտետային ինտելեկտուալ մրցույթ-փառատոնի բացմանը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, նախարարը ողջունել է ներկաներին և խոսել նմանատիպ մարզական միջոցառումների կարևորության մասին, որոնք օգնում են մասնակից ուսանողներին կոփել մարմինը, զբաղվել սիրած մարզաձևով և լավ հնարավորություն են տալիս դրսևորելու իրենց մարզական հնարավորությունները: «Պոլիտեխնիկանան համալսարանը լուրջ մարզական ավանդույթներ ունեցող ուսումնական հաստատություն է: Ես՝ որպես մարզաշխարհի ներկայացուցիչ, հիշում եմ ձեր բուհի սեղանի թենիսի, բասկետբոլի, վոյելբոլի հավաքականները, որոնք ավանդաբար բավականին լավ արդյունքներ են գրանցել»,- նշել է նախարարը: 

Ներկաներին ողջունել և հաջող մրցելույթներ է մաղթել նաև համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը:

 Նշենք, որ մրցույթ-փառատոնը նվիրված է ՀԱՊՀ ուսանողական խորհրդի հիմնման 21-րդ տարեդարձին: Մասնակից թիմերը ներկայացնում են ՀԱՊՀ 11 ֆակուլտետները, ավագ դպրոցը և ՀԱՊՀ քոլեջը: Յուրաքանչյուր թիմ բաղկացած է 25 մասնակցից, որոնք ուժերն են չափելու բասկետբոլ, վոլեյբոլ, սեղանի թենիս, ֆուտբոլ և շախմատ մարզաձևերում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am