Գալուստ Սահակյանը պարգևատրել է Երիտասարդական խորհրդարանի մի խումբ անդամների

Armenpress 12:37, 30 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 30-ին երիտասարդական քաղաքականության գործընթացներին ակտիվորեն մասնակցելու համար ՀՀ Ազգային ժողովի պատվոգրերով եւ ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրերով պարգեւատրել է Երիտասարդական խորհրդարանի մի խումբ անդամների:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, կարեւորելով երիտասարդության դերը պետության քաղաքական, հասարակական, մշակութային և կրթական գործընթացներում՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ երիտասարդներն իրենց գործուն մասնակցությունը պիտի ունենան երկրի կայացման, կրթական մակարդակի բարձրացման, միջազգային ասպարեզում մեր պետության դիրքի ամրապնդման գործում: ԱԺ նախագահը հավաստիացրել է, որ մեր ժողովրդի ապագայի հույսերը կապված են ողջամիտ ու խոհեմ երիտասարդության հետ:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am