Յուրա Մովսիսյանը Կազան չի մեկնել

Armenpress 11:36, 30 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Յուրա Մովսիսյանը «Սպարտակ»-ի հետ չի մեկնել Կազան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես տեղեկացնում է մայրաքաղաքցիների պաշտոնական կայքը՝ «Սպարտակ»-ի գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևը «Ռուբին»-ի հետ խաղին տարել է 20 ֆուբտոբլիստի: Կազան մեկնած ֆուտբոլիստների թվում է նաև Արազ Օզբիլիսը:

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության շրջանակում «Սպարտակ»-ը նոյեմբերի 30-ին կմրցի «Ռուբին»-ի հետ:   



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am