«Շիրակը» հաղթեց «Գանձասար-Կապան»-ին, «Բանանց»-«Միկա»՝ ոչ-ոքի

Armenpress 18:30, 29 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 15-րդ տուրում կայացան այս տարվա վերջին հանդիպումները՝ «Շիրակ»-«Գանձասար-Կապան» և «Բանանց»-«Միկա»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Շիրակ»-«Գանձասար-Կապան» հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով: Գյումրեցիների կազմում աչքի ընկան Դավիթ Հակոբյանը և Վիուլեն Այվազյանը, իսկ կապանցիների կազմում՝ Գեղամ Հարությունյանը:

«Բանանց»-«Միկա» հանդիպումն ավարտեց խաղաղ արդյունքով: Ֆուտբոլիստներից աչքի ընկան Վահագն Այվազյանը («Բանանց») և Սամվել Մելքոնյանը («Միկա»):

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խումբն անցնում է ձմեռային հանգստի: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am