Չինաստանում 47 մեքենաների բախման հետևանքով զոհվել է երեք մարդ

Armenpress 13:03, 29 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի հյուսիսում` Շանսի նահանգում` Խոումա քաղաքի մայրուղում, նոյեմբերի 29-ի առավոտյան բախվել են 47 ավտոմեքենաներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, «Սինխուա» գործակալության փոխանցմամբ` պատահարի հետևանքով զոհվել է երեք մարդ, ևս յոթը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:

Ոստիկանությունը փակել է ավտոմայրուղու այդ հատվածը: Պատահարի վայրում աշխատում են հրշեջներն ու բժիշկները: Իշխանությունները պարզում են տեղի ունեցածի պատճառները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am