Ծանրորդ Գոռ Մինասյանն աշխարհի առաջնությունում նվաճեց փոքր բրոնզե մեդալ

Armenpress 03:00, 29 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 105 + քաշային Գոռ Մինասյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ և ընդհանուր հաշվարկում զբաղեցրեց 4-րդ տեղը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գոռ Մինասյանը պոկում վարժությունում բարձրացրեց 203 կգ, իսկ հրումում` 234 կգ և երկամարտի 437 կգ զբաղեցրեց 4-րդ տեղը: Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոն և նոր ռեկորդակիր դարձավ Ալեքսեյ Լյովչևը:

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքական աշխարհի առաջնությունում նվաճեց 3 փոքր բրոնզե մեդալ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am