Հայաստանում առևտուրը դեկտեմբերին եռակի շատ է լինում, քան մյուս ամիսներին

Armenpress 17:45, 28 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փորձը ցույց է տալիս, որ Ամանորին ընդառաջ  գնաճն անխուսափելի է դառնում: Հիմնական թանակցումն այս տարի սպասվում է Ամանորի սեղանի հետ ուղիղ կապ ունեցող ապրանքներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`նոյեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց ՀՀ սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:

«Հիմնական թանկացումներն սպասվում են մսամթերքի, մրգերի, բանջարեղենների, խմիչքների և մի քանի այլ ապրանքների շրջանում: Թանկացումները պայամանավորված են հայաստանյան շուկայի փոքր ծավալով, որը թույլ չի տալիս, որ արտադրողները կամ վաճառողները ապահովեն տոնական օրերին համապատասխանող ապրանքային  խմբաքանակ»,- հավելեց Պողոսյանը:

Ըստ միության նախագահի` աշխատում են նույն տեմպով, պարզապես թանկացնում են, մարդիկ էլ ստիպված գնում են, որովհետև այլ ընտրություն չկա:

Նա նաև նշեց, որ առևտուրը դեկտեմբերին եռակի շատ է լինում, քան մյուս ամիսներին, իսկ հունվարին` մյուս ամիսների 30 տոկոսի չափով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am