Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը 5-րդ էր աշխարհի առաջնությունում

Armenpress 05:25, 28 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը Հյուսթոնի աշխարհի առաջնությունում զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Մարտիրոսյանը պոկում վարծությունում բարձրացրեց 186 կգ, իսկ հրումում` 216 և երկամարտի 402 կգ արդյունքում զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը: Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց նաև փոքր բրոնզե մեդալ:

Մրցումային վերջին օրը պայքարի դուրս կգան գերծանր քաշային Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը՝ ժամը 01:00, իսկ 03:30-ին՝ Հռիփսիմե Խուրշուդյանը (75 + կգ):



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am