Բռնցքամարտիկ Վահե Բադալյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ

Armenpress 23:00, 27 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Վահե Բադալյանը կպայքարի Եվրոպայի չեմպիոնի կոչման համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է բռնցքամարտի ֆեդերացիան: Լեհաստանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի վերջին ներկայացուցիչը` 52 կգ քաշային Վահե Բադալյանը կիսաեզրափակիչ փուլում հաղթեց մոլդովացի Վլադ Գավրիլիուչին և դուրս եկավ եզրափակիչ փուլ: Չեմպիոնի կոչման համար մեր մարզիկը կմրցի Անգլիան ներկայացնող Ակաշ Թուքիրի հետ: Հիշեցնենք, որ այսօր բրոնզե մեդալ էր նվաճել Ալեն Դանիելյանը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am