Ռուսաստանցի անկախ զբոսաշրջիկները չեն հրաժարվել Թուրքիա մեկնելուց

Armenpress 21:29, 27 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանցի անկախ ճանապարհորդողները շարունակում են դեպի Թուրքիա տոմսեր ամրագրել և հազվադեպ են վերադարձնում արդեն գնածները:

Նման արդյունք է ցույց տվել Ինտերֆաքսի`օնլայն ճամփորդական գործակալությունների շրջանում անցկացրած հարցումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը նոյեմբերի 24-ին ռուս զբոսաշրջիկներին խորհուրդ էր տվել խուսափել Թուրքիա մեկնելուց`ահաբեկչական հարձակումների բարձր ռիսկի պատճառով: Զբոսաշրջային օպերատորները դադարեցրել են տուրերի վաճառքը և անվավեր են ճանաչում արդեն իսկ վաճառվածները:

Այնուամենայնիվ անկախ զբոսաշրջիկները դեռ չեն արձագանքել ԱԳՆ-ի և Ռոստուրիզմի խորհրդին: Այս շաբաթվա Թուրքիա այցելելու հարցումները չեն պակասել:

Թուրքիա մեկնելու մեծ պահանջարկ է առաջացել գարնանը և աշնանը, իսկ Ստամբուլն ամենամեծ ժողովրդականություն վայելող ուղղություններից է ամանորյա արձակուրդներին:

Այս տարվա 10 ամիսների ընթացքում Թուրքիա է այցելել 3,54 միլիոն Ռուսաստանի քաղաքացի:

 

Լուսանկարը` AP



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am