Դոլարը թանկացել է

Armenpress 18:29, 27 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 481.92 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.64 դրամով:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ` եվրոյի փոխարժեքը նվազել է 0.52 դրամով և կազմել 510.02 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.77 դրամով և կազմել 724.66 դրամ: Իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.06 դրամով` կազմելով 7.27 դրամ: 

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը 221.41 դրամ, ոսկին` 16 հազար 594.17 դրամ, պլատինը` 13 հազար 169.97 դրամ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am