Louis Vuitton-ը ռեկորդային արժեքով պայուսակ Է ստեղծել

Armenpress 17:47, 27 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Louis Vuitton ֆրանսիական նորաձեւության տան ստեղծած նոր պայուսակն իր արժեքով գերազանցում Է բոլոր նախորդները: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Luxurylaunches-ին, City Steamer MM bag մոդելի գինը 55 հազար դոլար Է: Ավելի վաղ ամենաթանկը համարվում Էին Dora PM-ի հավաքածուի պայուսակները, որոնք արժեին 50 հազար դոլար:

Պայուսակը պատրաստված Է ալիգատորի կաշվից, զարդարված Է ոսկեզօծված ճարմանդներով, իսկ աստառը կարված Է հորթի կաշվից: Համեմատության համար նշենք, որ նույն մոդելը, բայց սովորական կաշվից, արժե երեք հազար դոլարից փոքր-ինչ ավելի: 

Louis Vuitton ընկերությունը հիմնադրվել Է 1854 թվականին Ֆրանսիայում՝ սնդուկներ եւ թանկարժեք պայուսակներ արտադրող վարպետի՝ Լուի Վիտոնի կողմից: Մասնագիտանում Է աքսեսուարների, հագուստի, կոշիկի, ժամացույցների եւ տղամարդկանց ու կանանց համար ոսկերչական զարդերի արտադրության մեջ: Ներկայում ընկերությունը LVMH միջազգային հոլդինգի մաս Է կազմում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am