Տարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել շուրջ 870 հազար միգրանտներ ու փախստականներ

Armenpress 16:05, 27 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել 868 հազար 282 միգրանտներ ու փախստականներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ):

Առավել մեծ թվով միգրանտներ ու փախստականներ Է ընդունել Հունաստանը՝ ավելի քան 744 հազար մարդ:

Նոյեմբերի 20-ից ի վեր Միջերկրական ծովով Եվրոպա ժամանածների ընդհանուր թիվը մեծացել Է ավելի քան 26 հազարով:

ՄՄԿ-ի տվյալներով՝ տարեսկզբից  ծովում 3551 մարդ Է զոհվել Հին աշխարհ հասնելու փորձ անելիս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Լուսանկարը` AP



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am