Նոր «Աստղային պատերազմները» ամենաքննարկվող ֆիլմն Է դարձել համացանցում

Armenpress 15:13, 27 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Աստղային պատերազմների» դեռ Էկրան չբարձրացած Էպիզոդը 2015 թվականի ամենաքննարկվող ֆիլմն Է դարձել սոցիալական ցանցերում եւ առցանց-հարթակներում հիշատակումների թվով, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Variety-ին: «Աստղային պատերազմներ. ուժի զարթոնքը» հիշատակվել Է 230 միլիոն անգամ, հիմնականում կինոնկարը քննարկել են YouTube-ում եւ Instagram-ում:   

Ապագա կինոժապավենի ցուցանիշները դարձել են ռեկորդային. «Աստղային պատերազմներն» առաջինն են կարողացել հաղթահարել 200 միլիոն հիշատակումների սահմանը՝ ListenFirst Digital Audience Ratings-ի (DAR) վարկանիշի համաձայն: Համեմատության համար նշենք, որ «Վրիժառուները. Ալտրոնի դարաշրջանը», «Ֆորսաժ 7» եւ «Յուրայի դարաշրջանի աշխարհը» ֆիլմերի քննարկումների ակտիվությունը 20 տոկոսով ցածր Է եղել կինոասքի ապագա սերիայից:  

Կինոինդուստրիայի փորձագետներն սպասում են, որ ֆիլմը  կգերազանցի դրամարկղային մուտքերի ռեկորդները:

DAR-ի վարկանիշը, որը կազմում Է Variety-ն, չափում Է ցանցի օգտատերերի կողմից նոր ֆիլմի հիշատակումների ցուցանիշները բոլոր առցանց հարթակներում դրա պրեմիերայից առաջ: Յուզերների ակտիվությունը միագումար հաշվարկվում Է Facebook-ում, Google+-ում, Instagram-ում, Tumblr-ում, Twitter-ում, YouTube-ում եւ Wikipedia-ում:    

«Աստղային պատերազմներ. ուժի զարթոնքը» ֆիլմի պրեմիերան Ռուսաստանում կկայանա 2015 թվականի դեկտեմբերի 17-ին: Երկրպագուներն ասքի յոթերորդ Էպիզոդի պրեմիերայի տոմսերը գնել են նախավաճառքի սկսվելուց գրեթե անմիջապես հետո, ինչը մինչեւ Էկրաններ բարձրանալը կինոնկարին 50 միլիոն դոլար մուտքեր Է բերել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am