Սպորտի նախարարը խորհուրդ է տալիս սպասել Ռուբեն Հայրապետյանի հայտարարության շուրջ զարգացումներին

Armenpress 14:37, 26 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը խորհուրդ է տալիս սպասել ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի՝ Հայաստան-Ալբանիա խաղում ֆուտբոլիստների հետ կապված դավաճանության շուրջ հայտարարության զարգացումներին: «Այս պահին չեմ կարող որևէ բան ասել, որովհետև նա փաստեր չբերեց: Ես գիտեմ, որ ընթացքում է: Դուք կտեղեկանաք զարգացումների մասին: Այլ բաներ չեմ կարող ասել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նախարարը:

Ռուբեն Հայրապետյանը նոյեմբերի 25-ին հայտարարել էր, որ Եվրո-­2016­-ի ընտրական փուլի Հայաստան-Ալբանիա խաղի ժամանակ հավաքականի ֆուտբոլիստների կողմից դավաճանություն է եղել, և փաստեր ունենալու դեպքում ՀՖՖ-ն դրանք կհրապարակի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am