ՀՀ Նախագահը մանկագիր Սուրեն Մուրադյանին շնորհավորել է 85-ամյակի առթիվ

Armenpress 14:29, 26 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել բանաստեղծ, մանկագիր Սուրեն Մուրադյանին՝ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, է ՀՀ Նախագահի շնորհավորական հեռագրում ասված է.

«Դուք ժամանակակից հայ մանկական գրականության անվանի ներկայացուցիչներից եք: Մեծ է Ձեր ավանդը հայ մանկագրության զարգացման գործում: Ձեր ստեղծագործությունների շնորհիվ տասնամյակներ շարունակ կրթվել ու դաստիարակվել են բազում մանուկներ ու պատանիներ:

Շնորհավորելով հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ առողջություն, ուժ ու կորով, ստեղծագործական նոր ձեռքբերումներ»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am