Օպերայի շենքի տանիքի վերանորոգման համար հատկացվեց 7 մլն դրամ

Armenpress 13:10, 26 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից 7 մլն դրամ հատկացրեց Օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի տանիքի մի մասի վերանորոգման համար։

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը նշեց, որ նախորդ տարի արդեն վերանորոգվել է տանիքի մի մասը, այս տարի անհրաժեշտություն կա վերանորոգելու մյուս հատվածը։

Միաժամանակ, գործադիրը թույլատրեց գնումներն իրականացնել բանակցային ընթացակարգով՝ շինաշխատանքների գործընթացն արագացնելու նպատակով: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am