ՀԱՊԿ-ն ռուսական Սու-24-ի կործանումը որակել է որպես միջազգային իրավունքի խախտում

Armenpress 20:33, 25 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մշտական խորհուրդն արտահերթ նիստ է հրավիրել եւ քննադատել Սիրիայում թուրքական ռազմաօդային ուժերի կողմից ռուսական ինքնաթիռի կործանումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ՀԱՊԿ-ը կատարվածը որակել է միջազգային իրավունքի խախտում:

«Նիստի ընթացքում շեշտվել է, որ տեղի ունեցած միջադեպը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է ամենածանր հետեւանքներով: Այն նաեւ խախտում է Սիրիայում միջադեպերի կանխման եւ անվտանգ թռիչքների իրականացման վերաբերյալ հուշագիրը, որը կնքվել է ԱՄՆ-ում եւ տարածվում է բոլոր երկրների վրա, այդ թվում` Թուրքիայի»,- ասված է ՀԱՊԿ հաղորդագրության մեջ:

 

Լուսանկարը` ТАСС



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am