Վլադիմիր Պուտինը կհանդիպի Իրանի ղեկավարների հետ

Armenpress 11:14, 21 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը եկող շաբաթ կայցելի Իրան եւ կհանդիպի Իսլամական Հանրապետության ղեկավարներ այաթոլլահ Ալի Խամենեիի ու նախագահ Հասան Ռուհանիի հետ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով RBK-ն, լրագրողներին հայտարարել է ՌԴ ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը:

Պուտինի այցն Իրան, ինչպես նաեւ նրա հանդիպումը Խամենեիի հետ, առաջինն է 2007 թվականից հետո:

Ուշակովի խոսքով` Իսլամական Հանրապետության առաջնորդների հետ հանդիպմանը Պուտինը կքննարկի իրանական միջուկային ծրագրի մասին հարցը եւ ահաբեկչությանը հակազդելու խնդիրը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am