Ինչպես պայքարել «Ֆեյսբուքի» նոր վիրուսի դեմ. խորհուրդ Սամվել Մարտիրոսյանից

Armenpress 12:04, 20 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը կոչ է անում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում չբացել խմբակային «չաթ»-ով եկող նամակները, որոնք վիրուսներ են: «Սարսափելի ագրեսիվ վիրուս է տարածվում: Առանց վախենալու մտեք «չաթ»-ի մեջ ու դուրս գալու հրաման տվեք։ Պարզապես մի կտացրեք եկած նամակի վրա։ Իսկ այն օգտատերերը, ովքեր վարակվել են,  պետք է փորձեն բրաուզերը ջնջել ու նորից դնել։ Համակարգիչն էլ անհրաժեշտ է անտիվիրուսով «սքան» անել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տեղեկացնում է Մարտիրոսյանը` տեղեկացնելով, որ «չաթ»-ում հղումները «Յութուբ»-ի լինքի տեսք ունեն, սակայն վիրուսներ են: 

Նոյեմբերի 20-ից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում նամակների միջոցով եկող նոր վիրուս է հայտնվել:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am