ԱՄՆ-ում սկսել են ավտոմոբիլներ վաճառել առեւտրի ավտոմատների միջոցով

Armenpress 12:19, 13 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանեցված ավտոմեքենաների վաճառքի Carvana առցանց-ծառայությունը Թենեսիի նահանգի Նեշվիլ քաղաքում կառուցել Է մարդատար ավտոմոբիլների առեւտրի ավտոմատ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Verge-ին:

Առեւտրի ավտոմատն իրենից ներկայացնում Է հինգհարկանի ռոբոտացված ավտոսրահ, որտեղ միաժամանակ կարող Է պահվել մինչեւ 20 ավտոմեքենա: Ավտոմոբիլի ընտրությունից հետո ռոբոտացված հարթակը գնումն իջեցնում Է առաջին հարկ, որտեղից երկրորդ ռոբոտը մեքենան տանում Է կայանատեղ:   

Ավտոմատից օգտվելու համար անհրաժեշտ Է բուտաֆորական մեծ մտաղադրամ, որը գնորդն ստանում Է այն բանից հետո, երբ վճարում Է գնման գումարը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am