Հայտնի է ՀԷՑ-ի նոր տնօրենի անունը

Armenpress 16:03, 16 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության  նոր տնօրեն է նշանակվել Կարեն Հարությունյանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀԷՑ-ի մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը: «Մինչ այս, Կարեն Հարությունյանը ինչպես համակարգում, այնպես էլ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում երկար տարիների աշխատանքային փորձ ունի»,- ասաց Սարջանյանը:

ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնը նախկինում զբաղեցնում էր Եվգենի Բիբինը: Նա այդ պաշտոնը ստանձնել էր 2011թ.:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am