Ամերիկյան հայտնի հեռուստահաղորդավար Քոնան օ'Բրայանը պարել է Գառնիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Armenpress 12:47, 16 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան հայտնի «Քոնան» թոք-շոուի հեղինակ և վարող Քոնան օ'Բրայանը, ով իր օգնականի՝ Սոնա Մովսեսյանի հետ առաջին անգամ այցելել է Հայաստան, Գառնիում պարել է հայկական ժողովրդական երգի հնչյունների ներքո: Ինչպես հաղորդում է  «Արմենպրես»-ը, համացանցում հայտնվել է Քոնանի պարի տեսագրությունը:

Ամերիկյան հայտնի թոք-շոուի՝ Հայաստանի մասին պատմող հաղորդումը եթերում կլինի նոյեմբերի 10-ին: Օ'Բրայանը խոստանում է, որ հաղորդումը կլինի բազմազան և հետաքրքիր:

Քոնան օ'Բրայանը ամերիկյան հայտնի հեռուստահաղորդավար է, միայն «Թվիթեր» սոցիալական ցանցում ունի 18 միլիոն հետևորդ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am