Դեկտեմբերի 6-ի հանրաքվեն էականորեն տարբերվելու է նախորդներից. ՀՀ ԱԺ պատգամավոր

Armenpress 17:08, 13 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեն, որը կանցկացվի դեկտեմբերի 6-ին, ըստ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանի, կարող է լինել բեկումնային մեկնակետ, որովհետև սահմանադրական փոփոխություններն ամեն գնով անցկացնելու խնդիր չկա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Արտակ Դավթյանը համոզմված է, որ այս հանրաքվեն տարբերվելու է նախորդ երկու հանրաքվեներից. Ըստ նրա` կեղծարարության, տեղամասերում մարդկանց պասիվ մասնակցության ու նմանատիպ այլ բաների մասին խոսակցություններ պարզապես չեն լինելու: «ժողովուրդը կասի «այո»` լավ, կասի՝ «ոչ»` էլի լավ: Ինչպես որ կորոշի մեր քաղաքացին, մենք պետք է ընդունենք և հարգենք այդ որոշումը: Պետք է փաստենք մեկ բան` սահմանադրական փոփոխություններն ընդունվելու պարագայում լինելու է այնպիսի գործող Սահմանադրություն, որը զերծ է թերություններից»,- ընդգծեց պատգամավորը:

Քաղաքագետ Անուշ Սեդրակյանն էլ համոզված է, որ, ներկա դրությամբ, սահմանադրական փոփոխություններն ամենակարեւոր եւ արդիական հարցը չեն. դրանք իշխանությունների վերարտադրության համար ստեղծում են նոր մեխանիզմներ: Բացի այդ, ըստ Սեդրակյանի, Հայաստանն ունի տարածաշրջանային հակամարտություն, եւ այդ պարագայում խորհրդարանական կառավարման համակարգը պատասխանտվությունը թոթափելու ձեւ է:

Արտակ Դավթյանն էլ համոզված է, որ նոր սահմանդրությամբ անվտանգության հարցն ավելի բարձր մակարդակի է վրա դրվում, եւ այդ առումով պատասխանտվությունից խուսափելու մասին խոսակցություններն անհիմն են:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am