Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները կսկվեն մինչև տարեվերջ

Armenpress 12:40, 13 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Եվրոպական միության միջև նոր համաձայնագիր ստորագրելու շուրջ բանակցությունները կսկվեն մինչև տարեվերջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նշվում է Եվրոպական միության պաշտոնական կայքում: Հոկտեմբերի 12-ին Եվրամիության արտաքին հարաբերությունների խորհուրդը մանդատ է տրամադրել Հայաստանի եւ ԵՄ-ի միջև նոր համաձայնագիր ստորագրելու շուրջ բանակցությունների մեկնարկի համար։ Նոր համաձայնագիրը կփոխարինի ներկայումս գործող Հայաստան-ԵՄ Գործընկերության և համագործակցության համաձայնագրին: «ԵՄ-ը հանձնառու է Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի հետ շարունակաբար զարգացնել և ամրապնդել համապարփակ համագործակցություն` համատեղ կարևորության բոլոր ոլորտներում»,- ասվում է կայքում:

Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովի ընթացքում 2015թ. մայիսի 22-ին՝ Եվրոպական միությունը և Արևելյան գործընկերության երկրները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ողջունվում է ԵՄ-ի և Հայաստանի միջև նոր համաձայնագիր կնքելու վերաբերյալ փոխհամաձայնությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am