Թուրքիայում հայ գիտնական է խեղդվել

Armenpress 15:49, 12 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ծովափնյա Անթալիայի Քեմեր հանգստավայրում ծովում խեղդվել է ռուսաստանաբնակ հայտնի գիտնական, ֆիզիկոս Սարգիս Քարամյանը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Սաբահ» թերթը:

Փրկարարներին հաջողվել է ափ հանել խեղդվող գիտնականին, սակայն, նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Սանկտ Պետերբուրգում ծնված 75-ամյա Սարգիս Քարամյանը Մոսկվայի Ատոմային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ԴՈՒԲՆԱ) ականավոր հետազոտող էր: Նա ֆիզիկայի բնագավառում մի շարք հետազոտությունների հեղինակ եւ բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր է:-



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am