«Տրանսաերո»-ն չեղյալ Է հայտարարել հոկտեմբերի 13-ի չվերթը Երեւան

Armenpress 13:18, 12 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տրանսաերո» ավիաընկերությունը չեղյալ Է հայտարարել հոկտեմբերի 13-ին նախատեսված 44 չվերթ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ուղղությունների ամբողջական ցուցակը ներկայացված Է «Աերոֆլոտ»-ի հաղորդագրության մեջ, որի գործառնական կառավարման ներքո Է գտնվում փոխադրողը:

Մասնավորապես, չեղյալ են հայտարարված չվերթերը Ռուսաստանի մի շարք քաղաքներ, ինչպես նաեւ Երեւան, Կիեւ, Մայնի Ֆրանկֆուրտ, Բեռլին, Վիեննա, Լոնդոն, Հռոմ, Փարիզ, Հոշիմին, Ստամբուլ, Դուբայ:

Չեղյալ հայտարարված չվերթերի ուղեւորների փոխադրումը կիրականացվի «Աերոֆլոտ» խմբի ընկերությունների չվերթերով:

Ավելի վաղ «Աերոֆլոտը» ճշտել Է, որ մինչեւ 2016 թվականի ապրիլի 25-ը 458 հազար ուղեւորների կփոխադրի «Տրանսաերո» ավիաընկերության կողմից վաճառված տոմսերով, այդ թվում՝ 118 հազար զբոսաշրջիկների:

«Մինչեւ 2016 թվականի ապրիլի 25-ը վաճառված են «Տրանսաերո»-ի 458 հազար տոմսեր, դրանցից զբոսաշրջիկներին բաժին են ընկնում 118 հազարը»,-ասել Է «Աերոֆլոտ»-ի գլխավոր տնօրեն Վիտալի Սավելեւը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում:

«Տոմսեր ունեցող բոլոր ուղեւորները կթռչեն: Մինչեւ դեկտեմբերի 15-ը մենք կփոխադրենք «Տրանսաերո»-ի բոլոր ուղեւորների 90-95 տոկոսին»,- հավելել Է նա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am