Էդվարդ Նալբանդյանն ու Ռուդի Դեմոթն անդրադարձել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը

Armenpress 15:03, 10 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վալոնիա-Բրյուսելի կառավարության նախագահ-նախարար Ռուդի Դեմոթը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ խորհրդանշական է համարել, որ Երևան է այցելում հենց 2015թ.՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում։ Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը նախարար Նալբանդյանը նշել է, որ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովն այն հարթակն է, որը հնարավորություններ է ստեղծում ավելի սերտացնել երկկողմ հարաբերությունները: Նախարարն  արժևորել է Բելգիայի ֆրանկոֆոն համայնքի ղեկավարի սկզբունքային դիրքրոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։  Էդվարդ Նալբանդյանը և Ռուդի Դեմոթը քննարկել են տնտեսական և մշակութային բնագավառներում փոխգործակցության խթանման ուղիները, անդրադարձել բարձր տեխնոլոգիաների և գիտակրթական ոլորտներում համագործակցության հաստատաման հարցերին։ Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային արդիական խնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ։

Էդվարդ Նալբանդյանը հյուրին ներկայացրել է Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերն՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am