Կիսակառույց շինության ինքնաշեն վերելակի ընկնելու հետևանքով տուժածը վերակենդանացման բաժանմունքում է

Armenpress 18:54, 9 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Ամիրյան 26 հասցեում կիսակառույց ինքնաշեն վերելակի ընկնելու հետևանքով տուժած քաղաքացին այս պահին գտնվում է թիվ 1 կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին թիվ 1 կլինիկական հիվանդանոցից, գլխավոր  բժիշկն այս պահին տուժածի մոտ է: Այլ մանրամասներ հիվանդանոցից չհաղորդեցին:

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում  հոկտեմբերի 9-ին, ժամը 16.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ամիրյան փողոցի թիվ 26 շենքի (կիսակառույց շինություն) արտաքին ինքնաշեն վերելակը պոկվել եւ ընկել է, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել մեկական մարտական հաշվարկ և փրկարարական ջոկատ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am