Քեմերոնը եւ Մերկելը Լոնդոնում քննարկելու են Սիրիայի իրադրությունը

Armenpress 14:47, 9 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հոկտեմբերի 9-ին Լոնդոնում կքննարկեն Սիրիայի իրադրությունը, փախստականների խնդիրը, ինչպես նաեւ ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության հարցերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Քեմերոնի եւ Մերկելի բանակցությունները տեղի կունենան «ուրբաթ երեկոյան Մեծ Բրիտանիայի վարչապետի նստավայրում», հաղորդել Է Sky News հեռուստաալիքը:

Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել Է կառավարության մի աղբյուր, բանակցությունների թեմաները կդառնան «փախստականների ներհոսքի կապակցությամբ Եվրոպայում ստեղծված ճգնաժամը, Սիրիան, ինչպես նաեւ ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության նոր պայմանների քննարկումը»:

 

Լուսանկարը` EPA



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am