Լագարդը պատրաստ Է երկրորդ ժամկետով շարունակել աշխատանքը ԱՄՀ-ի ղեկավարի պաշտոնում

Armenpress 12:09, 9 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արժույթի միջազգային հիմնադրամի կարգադրիչ տնօրեն Քրիստին Լագարդը պատրաստ Է այդ կազմակերպության ղեկավարի պաշտոնում աշխատանքը շարունակել այն բանից հետո, երբ 2016 թվականի հուլիսին կլրանա նրա ներկայիս հնգամյա մանդատը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես, իհարկե, գիտակցում եմ, որ ԱՄՀ-ի անդամների ներկայիս տարեկան ժողովը կարող Է վերջինը լինել ինձ համար, բայց դա որոշելու եմ ոչ թե ես, այլ անդամները: Ես կատարել եմ իմ աշխատանքը, ջանացել եմ այն անել լավագույն կերպով; Ես պատրաստ եմ շարունակել աշխատանքը, բայց դա ինձանից չի կախված»,-ասել Է նա լրագրողներին:

Հիշեցնենք, որ Լագարդն ԱՄՀ գալուց առաջ զբաղեցնում Էր Ֆրանսիայի ֆինանսների նախարարի պաշտոնը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am