Sony-ն մտադիր է հեռանալ սմարթֆոնների շուկայից

Armenpress 21:13, 8 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնական Sony ընկերությունը հայտարարել է, որ 2016թ. որոշիչ տարի է լինելու կազմակերպության այն բաժնի համար, որը զբաղվում է սմարթֆոնների նախագծմամբ եւ արտադրությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Reuters-ը, ընկերության ղեկավարությունը շեշտել է, որ եթե հաջորդ տարի սմարթֆոնների արտադրությունից եկամուտ չստանան, ապա իրենք մտադիր են լքել այդ շուկան:

Ըստ կազմակերպության տարածած հաղորդագրության, ընկերությունն աշխատում է վնասով եւ առայժմ սմարթֆոնների ստեղծումից օգուտ չի ստացել:  Ըստ վիճակագրության, Sony Xperia սմարթֆոնները կազմում են ամերիկյան շուկայի 1, իսկ ճապոնականի` 17,5 տոկոսը: Միայն այս տարի սմարթֆոնների ոչ արդյունավետ վաճառքի հետեւանքով կազմակերպությունը կես միլիարդ դոլարի վնաս է ունեցել:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am