Բենզինի գինը 2014թ. սեպտեմբերի համեմատ նվազել է 8.5 տոկոսով, դիզելային վառելիքինը` 7.6 տոկոսով

Armenpress 17:34, 8 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս տարվա սեպտեմբերին օգոստոսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները Հայաստանում մնացել են անփոփոխ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից,  2015թ. սեպտեմբերին 2014թ. սեպտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներր նվազել են, համապատասխանաբար, 8. 5 տոկոսով և 7.6 տոկոսով, իսկ 2014թ. դեկտեմբերի համեմատ, համապատասխանաբար, 7.3 տոկոսով և 8.9 տոկոսով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am