Պուտինը Մոսկվայում հանդիպում կունենա Սարկոզիի հետ

Armenpress 11:40, 8 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շուտով Մոսկվայում հանդիպում կունենա Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 8-ին հաղորդել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ հղում անելով մի քանի աղբյուրների:

Գործակալության տվյալներով՝ Մոսկվա Սարկոզիի ժամանումն սպասվում Է մինչեւ հոկտեմբերի վերջը, ընդսմին ստույգ ամսաթիվը չի ճշտվում:

Նիկոլա Սարկոզին Ֆրանսիայի նախագահն Է եղել 2007-2012 թվականներին: Ներկայում քաղաքական գործիչը «Հանրապետականներ» խոշոր ընդդիմադիր կուսակցության առաջնորդն Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am