Բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանն աշխարհի առաջնությունում հաղթեց մրցակցին

Armenpress 20:41, 7 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր՝ հոկտեմբերի 7-ին ռինգ դուրս եկավ 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը: Մեր մարզիկը 3 ռաունդներում էլ առավելության հասավ Պապուա Նոր Գվինեան ներկայացնող Կիամա Չարլզի նկատմամաբ և դուրս եկավ հաջորդ փուլ: 1/8-րդ եզրափակիչ փուլում Կորյունի մրցակիցը ալժիրցի Մուհամեդ Ֆլիսին է: Մենամարտը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռցնքամարտի ֆեդերացիան: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am