Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականն արդեն Բուլղարիայում է

Armenpress 17:06, 7 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականն արդեն Բուլղարիայում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հյաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Հոկտեմբերի 9-ին, ժամը 20:00-ին, Բուլղարիայի Ստարա Զագորա քաղաքի «Բերոե»  մարզադաշտում տեղի կունենա Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2017թ. առաջնության Բուլղարիա-Հայաստան հանդիպումը: Մեր հավաքականը կհանգրվանի Ստարա Զագորա քաղաքի «Պարկ Հոթել Ստարա Զագորա» հյուրանցում:

Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում Բուլղարիա են մեկնել 21 ֆուտբոլիստներ՝ 

Դարպասապահներ`

 Անատոլի Այվազով` «Փյունիկ»,

Գրիգոր Մակարյան` «Բանանց»,

Արտյոմ Կարապետյան` «Միկա»,

Պաշտպաններ`

Արթուր Քարտաշյան` «Փյունիկ»,

Ռոբերտ Հակոբյան` «Փյունիկ»,

Վասպուրակ Մինասյան` «Փյունիկ»,

Արամ Շախնազարյան` «Բանանց»,

Արմեն Մանուչարյան` «Բանանց»,

Գագիկ Մաղաքյան` «Բանանց»,

Իվան Մամախանով` «Տորպեդո» (Արմավիր, Ռուսաստան),

Կիսապաշտպաններ`

Ղուկաս Պողոսյան` «Փյունիկ»,

Ալիկ Առաքելյան` «Փյունիկ»,

Սարգիս Շահինյան` «Փյունիկ»,

Գոռ Մալաքյան` «Շիրակ»,

Կարեն Հարությունյան` «Բանանց»,

Նաիրի Մինասյան` «Բանանց»,

Անդրեյ Շախգելդյան` «Ուլիս»,

Արտյոմ Սիմոնյան` «Ցյուրիխ» (Շվեյցարիա),

Հարձակվողներ`

Ռազմիկ Հակոբյան` «Փյունիկ»,

Պետրոս Ավետիսյան` «Բանանց»,

Արթուր Միրանյան: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am