Նյու Յորքի բնակիչները խաղաղության կենդանի խորհրդանշան են կազմել Լենոնի հոբելյանի առթիվ

Armenpress 13:49, 7 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքի շուրջ 2 հազար բնակիչներ խաղաղության հսկայական խորհրդանշան են կազմել Կենտրոնական զբոսայգում: Նրանք ֆլեշմոբը նվիրել են The Beatles-ի հիմնադիրներից մեկի՝ Ջոն Լենոնի ծննդյան 75-ամյակին, որը նշվելու Է հոկտեմբերի 9-ին: Ակցիայի մասնակիցները երգում Էին նրա Give Peace a Chance երգը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Billboard-ին:

«Սա լավագույն նվերն Է Ջոնի համար»,-նշել Է ֆլեշմոբին հրավիրված Լենոնի այրին՝ նկարչուհի Յոկո Օնոն:

Ակցիայի անցկացման վայրը պատահաբար չԷր ընտրված. 1980 թվականին Լենոնը մահացու վիրավորվել Էր Կենտրոնական զբոսայգու արեւմտյան կողմի դիմաց գտնվող իր տան մուտքում: Հենց այնտեղ Էլ Յոկո Օնոն ցրել Էր երաժշտի աճյունափոշին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am